Կառավարությունում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված մեխանիզմները
![Կառավարությունում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված մեխանիզմները](https://gdb.rferl.org/6DEFF7D7-C26D-4C5C-8E8E-BD9214795BD6_w800_h450.jpg)
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության մեխանիզմների ընդլայնման հնարավորություններն ու տարբերակները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը, արդիականացմանը, արտադրանքի մատչելիության ապահովմանը, միջազգային շուկայում հնարավոր ռիսկերին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Կարեն Կարապետյանը կարևորել է վարչարարության կրճատումը և ընդգծել, որ այն պետք է հասցնել նվազագույնի: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին լրացուցիչ քննարկել ներկայացված առաջարկություններն ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրային սննդի ոլորտում հարկային վարչարարությանն առնչվող հարցեր: