123ru.net
Azatutyun.am
Сентябрь
2017

Ինչո՞ւ էր РосОборонЭкспорт ընկերությունը բազմամիլիոն վճարումներ կատարում Ալիևի մերձավորներին

0
Ի՞նչ դերակատարություն ուներ ռուսաստանյան սպառազինության վաճառքի մենաշնորհային իրավունքներ ունեցող РосОборонЭкспорт ընկերությունը ադրբեջանական փողերի լվացման այս շաբաթ բացահայտված սխեմայում: Այս հարցադրումը ակտիվորեն սկսեց հնչել վերջին երկու օրերին, այն բանից հետո, երբ մի շարք երկրների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը» հրապարակեց Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատ կողմից եվրոպական մի շարք բանկերի և ընկերությունների միջոցով շուրջ երեք միլիարդ դոլարի լվացման մասին ծավալուն զեկույցը:


Այս փաստաթղթի համաձայն, РосОборонЭкспорт-ը ադրբեջանցի իշխանավորների կողմից Մեծ Բրիտանիայում բացված ֆիկտիվ ընկերություններին մեծ գումարներ փոխանցած կառույցների թվում էր: РосОборонЭкспорт-ը այս ընկերությունների միջոցով մի քանի հարյուր միլիոն դոլար է փոխանցել: Դա շատ մեծ գումար է: Մինչև այդ փոխանցումների կատարումը, սակայն, 2011 թվականին Ադրբեջանը РосОборонЭкспорт-ի հետ սպառազինության ձեռք բերման մասին պայմանագիր էր ստորագրել:


«Այդ փոխանցումների մի մասը հայտնվել է Օրհան Էյուբովի հաշվեհամարներին: Դա Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի որդին է: Այդ փոխվարչապետը մասնակցում էր սպառազինության ձեռք բերման շուրջ ընթացող բանակցություններին», - նշում է զեկույցի հեղինակներից մեկը` ադրբեջանցի թերևս ամենահայտնի հետաքննող լրագրող Խաթիջա Իսմաիլովան, և հավելելում, որ ադրբեջանական իշխանությունները պետք է հստակ պատասխան տան`թե արդյոք  ռուսաստանյան արտադրության սպառազինության վաճառքի շուրջ ընթացող բանակցությունները և այս փոխանցումները փոխկապակցված էին:


«Ինչո՞ւ պետք է РосОборонЭкспорт-ը վճարումներ կատարի ադրբեջանա-հունգարական մի ընկերությանը, որի հետևում կանգնած է փոխվարչապետի որդին: Ադրբեջանի կառավարությունը պետք է հստակորեն պատասխանի այդ հարցին`արդյո՞ք այդ փոխանցումները կապ ունեն այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը զենք է գնում հենց РосОборонЭкспорт ընկերությունից», - նշում է Իսմաիլովան:


Հետաքննության ռուսաստանյան հատվածի հեղինակը` Новая Газета թերթի հետաքննություների բաժնի ղեկավար Ռոման Անինը, «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում երեկ նույնպես նշում էր, որ РосОборонЭкспорт-ի և ադրբեջանական ծագում ունեցող օֆշորային ընկերությունների կապերը բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս:


«Գումարները փոխանցվում էին երկու ընկերությունների հաշվեհամարներին, երկուսն էլ կարելի է որպես ֆիկտիվ կառույցներ բնութագրել: Հետագայում այդ ընկերություններից մեկը շատ յուրահատուկ ֆինանսական ծառայություններ էր մատուցում Ալիևների ընտանիքին: Օֆշորային այդ ընկերության միջոցով Ռուսաստանից ցեմենտ էր մատակարվում Pasa հոլդինգին, որի սեփականատերը Ադրբեջանի նախագահի ազգականն է», - նշում է ռուսաստանցի լրագրողը՝ հավելելով, թե շատ հավականական է, որ РосОборонЭкспорт֊ի կատարած վճարումներով ընկերությունը վարձահատույց է եղել կամ այսպես կոչված «откат»-ներ է տրամադրել ադրբեջանցի պաշտոնյաներին իր արտադրանքը գնելու համար:    





Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Стремимся быть самыми лучшими по всем направлениям


Спорт в России и мире
Москва

Росгвардия обеспечила безопасность футбольного матча в Дагестане


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Теннисистка Камилла Рахимова поднялась на 73-е место в рейтинге WTA


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Синоптик Ильин сообщил о возвращении аномального тепла в Москву в начале октября





Путин в России и мире
Москва

Путин объяснил резкое увеличение численности армии РФ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко захотел разочаровать международных наблюдателей




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Глава офиса Зеленского ответил на предложение министра иностранных дел Польши по


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт «Бах vs Рахманинов»



Москва

Электромобили Атом будут подстраиваться под конкретного члена семьи

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net