Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июнь
2017

Գործադիրը հաստատեց և ԱԺ ուղարկեց կառավարության «հավակնոտ» ծրագիրը

0
Գործադիրը հաստատեց և ԱԺ ուղարկեց կառավարության «հավակնոտ» ծրագիրը

Գործադիրն այսօր կայացած արտահերթ նիստում հաստատեց և խորհրդարան ուղարկեց կառավարության ծրագիրը: Հարցը ներկայացնող՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ առաջիկա հինգ տարիների համար նախատեսված այս ծրագրի առանցքը «լայնամասշտաբ բարեփոխումներն են»:

«Ծրագիրը հենվում է նախագահի ուղերձի, ՀՅԴ և ՀՀԿ նախընտրական ծրագրերի, հասարակության մեջ շրջանառվող բազմաթիվ առաջադեմ գաղափարների վրա և ունի հստակորեն ուղղված բարեփոխումնեի կառուցվածք: Յուրաքանչյուր բաժանմունքում առկա է նախկին 9 ամիսներին կառավարության իրականացրած ախտորոշման հետևանքով ամրագրված խնդիրները, այդ խնդիրների համար էլ հստակորեն տրված են առարկայական լուծումներ»,- հայտարարեց փոխվարչապետը:

Արդեն 9 ամիս կառավարությունը գլխավորող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգծեց, որ գործադիրի ծրագիրը բավականին հավակնոտ է: «Կառավարության ծրագիրը բավականին ամբիցիոզ խնդիրներ է դրել իր առջև, մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ուզում հասնել և՛ տնտեսական աճի վերաբերյալ, և՛ գործազրկության վերաբերյալ, և՛ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ, և արտահանման ծավալների, ինչպես նաև՝ Հարկեր-ՀՆԱ հարաբերակլցության վերաբերյալ: Բացի այդ, ըստ ոլորտների, հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները, անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է կատարենք՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասաց վարչապետը:

Կառավարության ծրագրի քննարկման նպատակով հունիսի 21-ին գումարվելու է խորհրդարանի առաջին նստաշրջանի հերթական նիստը: Նոր կառավարության ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում ծրագրի ներկայացումը խորհրդարանին Սահմանադրության պահանջն է: Կարեն Կարապետյանի գլխավորած գործադիր մարմինն առաջին անգամ անցած հոկտեմբերին ներկայացրել էր վեցամսյա ծրագիր, որը բաղկացած էր 33 էջից: Այս անգամ գործադիրի կազմած ծրագիրը զետեղված է ավելի քան 100 էջում և նախատեսված է 2017-2022 թվականների համար: 

Փոխվարչապետը նշեց, որ ծրագիրը բաղկացած է 4 բաժնից․ «Յուրաքանչյուր բաժնում արտացոլված են մեր գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակ ժամկետներով տրամադրված այն բարեփոխումների ցանկը, որոնք, մեր կարծիքով, բերելու են փոփոխությունների»:

Կառավարության ծրագրում, ըստ էության, կրկնվում են օրեր առաջ իշխող Հանրապետականի հայտարարած զարգացման նպատակները: Օրինակ, ծրագրում նշվում է, որ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրված է ապահովել միջին հաշվով շուրջ 5 տոկոսի տնտեսական աճ: Գործադիրն, այդուհանդերձ, չի հստակեցնում՝ արդյո՞ք այդ հինգ տոկոս աճը վերաբերում է հնգամյա ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվան, ինչի մասին հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը տարեկան 5 տոկոսի տնտեսական աճը հավակնոտ ծրագիր չի համարում: Նրա խոսքով՝ նման ցուցանիշների մասին նախկինում էլ հայտարարվել է, բայց քաղաքացիներն այդ խոստումների արդյունքը երբեք չեն զգացել: «Այդ աճերի գրանցման տարիներին Հայաստանի տնտեությունը կառուցվածքային որևէ փոփոխության չի ենթարկվել: Նույն մոնոպոլիաներն են, նույն կոռուպցիան, բիզնեսի և իշխանության սերտաճումը: Ու այդ պայմաններում ստացվել է մի 4,5-5, նույնիսկ մի տարի 7,2 տոկոս աճ: Այսինքն՝ դնելով 5 տոկոսի աճի խնդիր, կառավարությունն ընդհանրապես իր վրա որևէ բարեփուխում իրականացնելու պարտավորություն չի վերցնում»,- ասաց Գևորգյանը:

Գործադիրի ծրագրում նշվում է նաև, թե խնդիր է դրվել՝ ապահովել արտահանման աճի նշանակալի տեմպեր՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի: Նպատակադրված է նաև ներկայումս պաշտոնական թվերով շուրջ 30 տոկոս կազմող աղքատության ցուցանիշն իջեցնել 12 տոկոսով, ինչպես նաև ապահովել նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի աճ: 

Հայկ Գևորգյանը  վստահ է, որ հինգ տարում աղքատության այդչափ նվազում հնարավոր չէ ապահովել, եթե իշխանությունները չդրսևորեն քաղաքական կամք․ «Ինչու է աղքատությունն այդքան շատ, որովհետև ֆինանսական ռեսուրսները կենտրոնացած են մի խումբ մարդկանց մոտ, իսկ բևեռացումը փոքրացնելու համար պետք է քաղաքական որոշում, որովհետև այդ շատ հարուստները իշխանության հովանավորությունը վայելողներն են»:

Չնայած ապրիլյան ընտրություններում Հանրապետականի հաղթանակից հետո վարչապետի պաշտոնում վերանշանակված Կարապետյանի գլխավորած կառավարությունը ներկայացրել է ծրագիր առաջիկա հինգ տարիների համար, այդուհանդերձ, հաջորդ տարի, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն, ու երկիրն անցնի լիարժեք խորհրդարանական կառավարման՝ կառավարությունը պետք է դարձյալ հրաժարական ներկայացնի:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о мерах поддержки предпринимательства в Москве


Спорт в России и мире
Москва

Кто создает «креативный код» страны?


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Стефанос Циципас

«Спартак» подарит Циципасу клубную футболку


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

СберСтрахование объединила защиту от кибератак и экорисков в одном полисе





Путин в России и мире
Москва

Экспорт сельхозпродукции в Китай будет наращивать Россия


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск и Баку открыли новую главу своих взаимоотношений




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Europe1: Запад готовится убедить Зеленского принять принцип переговоров


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт-телепремьера «Шаляпин и Рахманинов в Кисловодске» состоится на выставке-форуме «Россия»



Москва

В Воронежской области мужчина утонул вместе с автомобилем

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net