ԱՄՆ աջակցությունը վայելող ուժերը Ռաքքայի ազատագրման գործողություններ են սկսել
![ԱՄՆ աջակցությունը վայելող ուժերը Ռաքքայի ազատագրման գործողություններ են սկսել](https://gdb.rferl.org/8431A9DF-6B09-4EBD-9C02-58525A9EB144_cx0_cy10_cw0_w800_h450.jpg)
Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող ուժերը հայտարարել են սիրիական Ռաքքա քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությունների մեկնարկին մասին:
Ռաքքան, հիշեցնենք, «Իսլամական պետություն»-ը «խալֆաթի մայրաքաղաք» է հռչակել, այն ծայրահեղական խմբավորման կարևորագույն հենակետն է Սիրիայում:
«Այսօր մենք հայտարարեցինք Ռաքքա քաղաքի ազատագրման մեկնարկի մասին», - հունիսի 6-ին ասել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի պաշտոնական ներկայացուցիր Թալալ Սիլոն:
Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության իրավապաշտպանների փոխանցմամբ՝ քրդերի և արաբների կոալիցիոն ուժերը այսօր վաղ առավոտից ծանր մարտեր են մղում Ռաքքայի արևելյան և հյուսիսային շրջաններում:
Ռաքքայի վրա հարձակումը տեղի է ունենում Մոսուլ քաղաքն ամբողջությամբ ազատագրելու մասին Իրաքի կառավարական ուժերի հայտարարության ֆոնին: Մոսուլը «Իսլամական պետության» զինյալների ամենախոշոր հենակետն էր Իրաքում: