Վրաստանում կասեցվել է Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցումը. ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը կասեցրել է ահաբեկչության իրականացումը: Ձերբակալվել է յոթ մարդ: Նրանց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ:
Ինչպես հայտարարել է ՊԱԾ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ, ձերբակալվածները ծրագրում էին պայթեցնել Սաղուրամ գյուղի տարածքով անցնող Ռուսաստան- Հայաստան գազատարը: Այդ մասին հայտնում է Գրուզիա Օնլայնը: Ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ.-ն ու Նուրի Չ.-ն: Նրանցից բացի, պաշտոնեական լիազորությունները գերազանցելու փաստով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լևան Մ-ն և քաղաքացի Իրաքլի Բ.-ն՝ հանցագործության մասին չհաղորդելու համար: