«Սասնա ծռեր» խմբի անդամներին աջակցելու նպատակով բացվել են հաշիվներ
«Սասնա ծռեր» խմբի անդամներին աջակցելու նպատակով, «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությամբ, բացվել են հաշիվներ: Հավաքված միջոցները կուղղվեն փաստաբանական ծառայությունների վճարմանը և խմբի անդամների ընտանիքների աջակցմանը, մասնավորապես, Պավլիկ Մանուկյանի ընտանիքին, ով ներկայումս իր որդու հետ միասին ծանր վնասվածքներով գտնվում է բռնադատվածների համար նախատեսված հիվանդանոցում:
Հաշիվները բացվել են Յունիբանկում` 24102018400800 AMD, 24102018400802 EUR, 24102018400803 RUR, 24102018400801 USD:
Արդեն երկու օր է, ինչ Gofundme.com պորտալով սկսվել է Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) աջակցման նպատակով միջոցների հավաքը, ով գտնվում է մեկուսարանում: Երկու օրում հավաքվել է ավելի քան 30 հազար դոլար: Ի դեպ, նախաձեռնողները նախատեսել էին մի քանի օրում հավաքել ընդամենը 5 հազար դոլար: