Լավրովը ղարաբաղյան հակամարտության մասին. Կարևորը՝ հարգել կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, թույլ չտալ դրանց վերանայումը
ԱՊՀ տարածքում, ինչպես և ցանկացած այլ տարածաշրջանում հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական- դիվանագիտական ու այլ ոչ ռազմական միջոցներով: Այդ մասին Պետդումայում «Կառավարական ժամի՚ ժամանակ իր ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՙԴա վերաբերում է թե՛ ներուկրաինական ճգնաժամին, թե՛ Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: Կարևորը՝ հարգել կողմերի միջև ձեռբերված պայմանավորվածությունները, թույլ չտալ դրանց վերանայումը: Վստահ ենք, որ բոլոր այդ ճգնաժամային իրավիճակներն ավելի հեշտ կլիներ կարգավորել, եթե հաղթահարվեին համաեվրոպական համագործակցության ոլորտում համակարգային արատները, վերացվեին պահպանվող բաժանարար գծերը՚,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ըստ որում, նա կոչ է արել ձեռնամուխ լինել Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս ընդհանուր տնտեսական և հումանիտար տարածության ստեղծման աշխատանքին՝ հիմնված հավասար ու անբաժանելի անվտանգության ճարտարապետության վրա:
ՙԱյդ ուղղությամբ կարևոր քայլ կարող է հանդիսանալ եվրոպական և եվրասիական ինտեգրման գործընթացների ներդաշնակեցումը՚,- ասել է Լավրովը: