Լևոն Զուրաբյան. Որևէ ողջամիտ քաղաքացի սահմանադրական բարեփոխումների օգտին չի քվեարկի
Հայաստանի որևէ ողջամիտ քաղաքացի չի քվեարկի սահմանադրական բարեփոխումների օգտին, որոնք ուղղված են նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանմանը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա կարծիքով, հայ հասարակությունը միանշանակ դեմ կքվեարկի բարեփոխումներին: Նա հիմնավորել է դա այն բանով, որ մարզերում քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում վստահության բացակայություն է նկատել իշխանությունների և նրանց իրականացրած բարեփոխումների նկատմամբ: ՙՀասարակությունը գիտակցում է, որ իշխանությունները մտադիր են կեղծիքներ թույլ տալ՝ ապահոեվլու նախագծի անցկացման համար անհրաժեշտ 700 000 ձայն՚,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Ըստ որում,Զուրաբյանը գտնում է, որ իշխանությունները Երևանում և Սյունիքի մարզում մտադիր են ՙբազմակի քվեարկողների բրիգադներ՚ կազմակերպել: ՙԿառավարող ռեժիմի ՙառաքելության՚ ձախողման համար անհրաժեշտ է ակտիվ մասնակցություն քվեարկությանը և հասարակական վերահսկողության կազմակերպում ընտրատեղամասերում՚,- նշել է նա: