Շտեֆան Էլգերսմա. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնա Հարավային Կովկասի իրավիճակի վրա
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնա Հարավային Կովկասի իրավիճակի վրա: Այդպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ կենտրոնակայանի եվրատլանտյան ինտեգրման և գործընկերության գծով ավագ փորձագետ Շտեֆան Էլգերսման` նոյեմբերի 9-ին Երևանում «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը. նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայի շուրջ քննարկումների ժամանակ:
Ընդ որում Էլգերսման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող միջամտել այդ գործընթացին, քանի որ կառույցի երկրներից յուրաքանչյուրը վարում է իր անհատական քաղաքականությունը: «Հայ-թուրքական հաշտության նախաձեռնողը ԱՄՆ-ն և Շվեյցարիան էին, սակայն, որքան ինձ հայտնի է, վերջին ժամանակներս գործընթացում տեղաշարժ չկա», - նշել է նա: Փորձագետը նշել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող միջամտել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, սակայն այդպես էլ, չեն վավերացվել Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, քանի որ Անկարան մշտապես նախապայամաններ էր առաջ քաշում վավերացման համար: Վերջապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Հայաստանի Ազգային ժողովում այդ արձանագրությունների վավերացման գործընացն առկախվեց: Փետրվարի 16-ին Հայաստանի նախագահը խորհդրարանից հետ կանչեց արձանագրությունները, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական իշխանություհնների ժխտողական քաղաքականությունը և պատմությունը արտագրելու փորձերը նոր թափ առան: Բացի այդ, փաստաթղթերի վավերացման, այսպես կոչված, «խելամիտ ժամկետները» շատ երկար ձգվեցին: