Ստեփանավանում նոյեմբերի 2-ին կսկսվի Հայաստանի պետական սահմանն ապօրինի անցած ադրբեջանցու նկատմամբ դատավարությունը
Ստեփանավանի ընդհանուր իրավասության դատարանում /Լոռու մարզ/ նոյեմբերի 2-ից սկսվելու է 1980 թ. ծնված՝ ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացի Թուրգայ Միքայիլովի գործով դատական նիստը: Վերջինս մեղադրվում է Հայաստանի պետական սահմանն ապօրինի անցնելու մեջ:
Ինչպես տեղեկացվում է Արդարադատության նախարարության կայքում, Միքայիլովը մեղադրվում է հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեջ (ՀՀ ՔՕ 329 հոդվածի 1-ին մաս):
Հիշեցնենք, որ Միքայիլովը հուլիսի 23-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, շրջանցելով սահմանային անցակետերը, ոտքով հատել է հայ-վրացական պետական սահմանը՝ Լոռու մարզի Ձյունաշող գյուղի շրջանում: Հայաստանի օրենսդրության համաձայն, Միքայիլովին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում կամ 100 հազար դրամի չափով տուգանք: