ԵԽԽՎ անդամներն զսպել են ադրբեջանցի պատվիրակներին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներն ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ են տվել ֆինանսները ծախսել փախստականների կարիքների ապահովման համար՝ սպառազինություն ձեռք բերելու փոխարեն:
Մասնավորապես, ԵԽԽՎ բյուրոյի զեկույցի ներկայացման ժաամանակ ադրբեջանական պատվիրակության անդամները կրկին սկսել են Հայաստանին մեղադրել ՙտարածքների օկուպացման և, որպես հետևանք, միլիոնավոր փախստականների՚ մեջ, սակայն դա ազդել է ԵԽԽՎ պատվիրաների նյարդերի վրա, ովքեր զարմանք են հայտնել, թե ինչու էներգապաշարներով հարուստ Ադրբեջանում, որը միլիարդներ է ծախսում սպառազնման նպատակով, մինչև այժմ լուծված չեն փախստականների խնդիրները: Մասնավորապես, խորհրդարանականներն ադրբեջանցի գործընկերներին, ովքեր սովոր են պարծենալ նավթադոլարներով, խորհուրդ են տվել ֆինանսները ծախսել փախստականների պայմանների բարելավման վրա՝ զենք ձեռքբերելու փոխարեն:
Շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսսը, դիմելով ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովին, ով կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, հայտարարել է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը խնդրահարույց երկիր չէ ԵԽԽՎ համար: