Мы в Telegram
Добавить новость
123ru.net
АрмИНФО
Сентябрь
2015
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14
15 16 17 18 19
20
21
22 23 24 25 26
27
28 29 30

Վալերի Օստալեպ. Ռումինիայի հետ Մոլդովայի միավորման որևէ նախադրյալ և օրինական հիմնավորում չկա

0

Դիվանագիտական, քաղաքական և անվտանգության հարցերով հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախկին փոխնախարար Վալերի Օստալեպը ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված օնլայն ասուլիսի ժամանակ ԱրմԻնֆո-ին մեկնաբանում է Մոլդովայում բողոքի ակցիաների պատճառները:

 

Մոլդովայում սեպտեմբերյան բողոքի ակցիաների պատճառների և նպատակների մասին բավական շատ է խոսվել: Ի՞նչ կարծիք ունեք Դուք այդ առնչությամբ:

 

Մոլդովայի բնակչության բողոքական տրամադրությունը շատ մեծ է: Եթե այսօր հայտնվեր ուժեղ առաջնորդ, ով հստակ ձևակերպում է իր քաղաքական հայացքները և պատրաստ է օրինական մեթոդներով իշխանափոխություն իրականացնել, նա հեշտորեն բնակչության մեծ մասի համակրանքը կվայելեր: Գաղտնիք չէ, որ իշխանության նկատմամբ ատելությունը հսկայական է:

Տվյալ պահին այդ տրամադրություններից օգտվել են աջ հայացքների կրող որոշ մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց կուսակցությունն ստեղծել: Դրանով էլ կավարտվի այն ամենը, ինչ վերաբերում է այդ բողոքին: Այնուամենայնիվ, Մոլդովայի ներկայիս իշխանությունների համար գլխացավանքը չի ավարտվի, և միմիայն կվատթարան՝հաշվի առնելով, որ ներքին ճնշումից բացի, այժմ նրանք արտաքին ճնշման կենթարկվեն, ըստ որում՝ իրենց երեկվա քաղաքական հովանավորներից: Այդ պատճառով իրական փոփոխություններ Մոլդովայում,  այնուամենայնիվ, պետք է սպասել, բայց հաստատ ոչ այդ բողոքից:

Այսօր վստահաբար կարելի է ասել, որ Մոլդովան ևս մեկ վայր է, որտեղ ԵՄ-ն խակտառակվեց՝ ապացուցելով իր սահմաններից դեպի արևելք առկա իրողությունների լիակատար անըմբռնողությունը:

 

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման դեմ հայ երիտասարդության բողոքները ռուսական ԶԼՄ-ները և փորձագետները բնորոշեցին որպես ՙմայդանի՚ փորձ: Արդյո՞ք համանման միտումներ են նկատվում Քիշնևում ցուցարարների առնչությամբ:

 

Ռուսական մամուլում, իհարկե, Մոլդովայի իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանվում: Դա միանգամայն նորմալ է, քանի որ Քիշնևում հասարակ դեպքերի առնչությամբ շատ դժվար է լինում գլուխ հանել, այդ պատճառով մենք չենք կարող մոլդովական իրողությունների հստակ և պարզորոշ ըմբռնում ակնկալել ռուսաստանցի լրագրողներից: Ասել, թե ռուսական մամուլը որոշակի հստակ վերաբերմունք ունի այդ իրադարձությունների առնչությամբ, չեմ կարող:

Մոլդովան հազիվ թե գտնվում է ռուսական մամուլի առանձնակի ուշադրության դաշտում: Ներկայիս բողոքի գործողություններն առանձնանում են այն բանով, որ  հինգ տարվա մեջ առաջին անգամ բողոքում է ոչ թե ընդդիմությունը, այլ նրանք, ովքեր ավելի վաղ այդ իշխանություններին աջակցում էին: Այդ իսկ պատճառով, շատերը շտապել են կարևորել այդ բողոքը: Մոլդովայում բողոքական տրամադրությունները, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս հօդս կցնդեն և կնշանավորվեն աջ հոսանքի քաղաքական նոր շարժման ստեղծմամբ՝ նպատակ ունենալով փոխարինել նրանց, ովքեր այսօր իշխանություն են կազմում:

 

Մոլդովայի հանրահավաքներում շարունակում են հնչել Ռումինիային միանալու պահանջներ: Ո՞րն է դրանց պատճառը և ինչպիսի՞ն են նման սցենարի իրականացման հեռանկարները:

 

Մոլդովայում գոյություն ունի որոշակի քանակությամբ ռումինացի փոքրամասնության՝ բնակչության շուրջ 7-8%-ը: Որոշակի հանգամանքների պատճառով՝ դա Մոլդովայի հասարակության ամենահիստերիկ և ամենաքիչ հանդուրժող մասն է, որը մշտապես մոլդովական պետության վերացման կոչեր է հնչեցնում: Միակ բանը, որ իրենք ցանկանում ենք՝ Ռումինիայի հետ Մոլդովայի միավորումն է: Բնակչության մնացած մասԻ համեմատաբար պասսիվության լույսի ներքո՝ նրանց բարձրագոչ հայտարարությունները հնարավոր չէ չնկատել: Սակայն, իրական ունիոնիստական տրամադրությունները երկրում չեն գերազանցում 3-4%-ը: Ռումինիան բավականին անբարյացակամ վերաբերմունք է դրսևորում Մոլդովայի նկատմամբ՝ պարբերաբար տարածքային, քաղաքական պահանջներ ներկայացնելով վերջինիս: Իրականում իրական նախադրյալներ, ըստ էության, չեն կարող լինել, սակայն որպես որոշակի սպառնալիք՝ սադրանքների և հիստերիաների տեսքով, այն գոյություն ունի 1989 թվականից ի վեր:

 

Կարելի՞ է արդյոք կանխատեսել Մոսկվայի արձագանքը Քիշնևում հնարավոր իշխանափոխության առնչությամբ՝ համանման Կիևում իշխանափոխության առնչությամբ արձագանքին՝ հաշվի առնելով խնդրահարույց Մերձդնեստրի և Գագաուզիայի առկայությունը: 

 

Մոլդովայում որևէ իշխանափոխության մասին տվյալ պահին խոսք անգամ չկա: Երկրում համեմատաբար համեստ բողոքի գործողություններ են ընթանում, որոնք կավարտվեն մոտ ժամանակներս աջ հոսանքի նոր կուսակցության ստեղծմամբ: Մարդկանց որոշակի խումբ փորձում է օգտագործել բողոքական տրամադրությունը, որն, անշուշտ, տվյալ պահին առկա է Մոլդովայի հասարակությանշրջանում: Դա պայմանավորված է, այդ թվում՝ տնտեսության աղետալի ցուցանիշներով, պետական ինստիտուտների լիակատար դեգրադացիայով, քաղաքական բարձր դասի կոռուպցիայով և այլն: Այժմ, երբ այդ մարդիկ վարկաբեկել են եվրոպական ինտեգրման գաղափարը, Եվրամիությունը փորձում է ՙձերբազատվել՚ այդ նույն քաղաքական գործիչներից: Իսկ

Մոսկվայի արձագանքը բացարձակապես կապ չունի: Առաջինը՝ Ռուսաստանը շատ պասսիվ է հետևում այն ամենին, ինչը տեղի է ունենում Մոլդովայում: Երկրորդ՝ որևէ ակտիվ գործողություն չի ձեռնարկվում, բացի պարբերաբար երկխոսության հրավերներին, որին մոլդովացի քաղաքական գործիչները, ավելի ստույգ՝ Բրյուսելից նրանց հովանավորները, չեն գնում: Այսպիսով՝ կարելի է հաստատ ասել, որ որևէ ակտիվ գործողություն Ռուսաստանը տվյալ պահին Մոլդովայում չի ձեռնարկում:

 

 

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва — мировой лидер по динамике развития транспортной инфраструктуры


Спорт в России и мире
Москва

В Москве 14-летний мальчик ранил ножом 16-летнего юношу на футбольном поле


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Каспер Рууд: «Не буду выступать на турнирах перед «Уимблдоном», но на нем, конечно, сыграю»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве проходит акция по безопасному использованию СИМ





Путин в России и мире
Москва

Профессор Кошкин: Запад в шоке от военных кораблей России в Карибском море


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



VK Fest

Люди застряли в пробках у острова Татышев после VK Fest в Красноярске



Москва

Зотов: туризм для Нижегородской области — это драйвер и двигатель стратегии регионального развития

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net