Мы в Telegram
Добавить новость
123ru.net
АрмИНФО
Сентябрь
2015
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14
15 16 17 18 19
20
21
22 23 24 25 26
27
28 29 30

ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է անփոփոխ՝ 10.25%

0

 

2015 թ-ի սեպտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է սեպտեմբերի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի նիստում:

 

 Աղբյուրի համաձայն, 2015 թ. օգոստոսին արձանագրվել է 0.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, ընդ որում՝ սպասվածից դանդաղ տեմպերով, և ամսվա վերջին կազմել 3.6%:

 

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Այդուհանդերձ, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից քաղաքականության տոկոսադրույքի ակնկալվող բարձրացման պայմաններում զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի սպասումների ներքո համաշխարհային  ֆինանսական և արժութային շուկաներում դիտվել է տատանողականության էական աճ, որը ստեղծում է գնաճային ռիսկեր:

 

Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ևս պահպանվել են տնտեսական ակտիվության՝ սպասվածից բարձր աճի տեմպերը, որը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով: Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է ներքին պահանջարկի որոշ չափով վերականգնմանը՝ մասամբ չեզոքացնելով գնանկումային միջավայրը: Համախառն առաջարկի և պահանջարկի վերոնշյալ զարգացումները հանգեցրել են զուտ արտահանման տեմպերի արագացմանը՝ զգալիորեն բարելավելով ՀՀ արտաքին հաշվեկշիռը: ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հիմնարարների նման զարգացումները էականորեն ավելացրել են արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը: Համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաների տատանողականության աճը առաջացրել է համեմատաբար բարձր գնաճային սպասումներ, ինչը թույլ չի տվել  ձևավորել ավելի ցածր գնաճային միջավայր: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկայիս պայմանները, ինչի ներքո մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի միջակայքի ներքևի հատվածում: Դրամավարկային նման քաղաքականությունը հնարավորություն կտա առաջիկայում նվազեցնել ու խարսխել գնաճային սպասումները և ապահովել գնաճի նպատակը միջնաժամկետ հատվածում:

 

Նշվում է, որ ՀՀ ԿԲ խորհուրդը ներքին տնտեսությունում գնաճային սպասումների և արտաքին ֆինանսական շուկաների զարգացումներին համահունչ, անհրաժեշտության դեպքում, կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի իրագործման համար:

 

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը օգոստոսի 11-ի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել էր 0.25 տոկոսային կետով` 10.5%-ից մինչև 10.25%: Լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը 14.5%-ից նվազեցվեց մինչև 11.75%, իսկ ներգրավվող միջոցների ավանդների` 9%-ից մինչև 8.75%: ՀՀ ԿԲ Խորհրդի դրան նախորդող նիստում, հուլիսի 24-ին, վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվեց 10.5% մակարդակում:  Իսկ ավել վաղ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 10.5% բարձրացրել էր 2015 թվականի փետրվարի 10-ին (նախկին 9.5%-ից), միաժամանակ ռեպո-դրույքներն իջեցնելով` 17%-ից մինչև 14.5%, իսկ ներգրաված ավանդների տոկոսադրույքը` 5.25%-ից բարձրացնելով մինչև 9%: Դրանից հետո, մարտի 24-ի նիստում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել էր 10.5% մակարդակում, միաժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպոների դրույքները` 13.5% -ից մինչև 12%: Մինչ այդ, մարտի 12-ին, լոմբարդային ռեպոների դրույքները նվազել էին`14.5% -ից մինչև 13.5%: Դրան նախորդող փոփոխությունները հետևյալն էին` հունվարի 22-ին - վերաֆինանսավորման տոկոսադրույքը`8.5% -ից բարձրացվեց մինչև 9.5%, իսկ մինչ այդ, 2014-ի դեկտեմբերի 23-ին` 6.75%-ից մինչև 8.5%: Բացի այդ, 2014-ի դեկտեմբերի 3-ին լոմբարդային ռեպոները 10.5%-ից բարձրացան մինչև 21%, դեկտեմբերի 23-ին իջան մինչև 20%, իսկ 2015-ի հունվարի 22-ին` մինչև 17%:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва подписала ряд крупных соглашений на Петербургском форуме


Спорт в России и мире
Москва

Более 1 тыс человек стали участниками циркового шествия на выставке «Россия»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Ольховский

Экс-теннисист Ольховский: Рублев не успел набрать форму на "Ролан Гаррос"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Байрактар: Турция и Россия определили дальнейшие шаги по проекту "газового хаба"





Путин в России и мире
Москва

Путин пригрозил оружием Западу, Киев закрыл поездки по Европе, США ввели санкции против Грузии – большие итоги недели от РИА «Новый День»


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



VK Fest

Природа Башкортостана, страсть для гурманов и много музыки: как прошел VK Fest в Уфе. ФОТО



Москва

НТВ: самолет Piper экстренно сел в Подмосковье из-за неисправности двигателя

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net