Նուբարաշենում փախստականների համար պայմանական ճամբար է հայտնվել
Հայաստանում ընթացող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Երեւանի «Նուբարաշեն» հրաձգարանի տարածքում փախստականների համար պայմանական ճամբար են խփել։ Զորավարժությունների սցենարի համաձայն, ճամբարը նախատեսված է այլ պետությունից կյանքի եւ առողջության վտանգի պատճառով Հայաստան տեղափոխված փախստականների համար։
Ինչպես լրագրողներին հայտնել է ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Պետրոս Աղաբաբյանը, Հայաստանի օրենսդրության համաձայն, կյանքին վտանգ սպառնալու պարագայում սահմանը հատած փախստականների համար Հայաստանում ժամանակավոր կացարան են տրամադրում։
Ճամբարի տարածքում գործում են համապատասխանան ծառայություններ, աշխատում է օպերատիվ-քննչական խումբ, հանգստի վրաններ, ֆիլտրացիոն կետ, ճաշարան, բուժկետ։ Այստեղ հայկական ԿԽՄԿ հետ փոխգործակցության պայմաններում անցկացվում է փախստականների հաշվառում, նրանցից վերցնում են տվյալներ և տրամադրում հարկադիր փախուստի մասին վկայականներ, կա նաեւ թարգմանիչ։ Սցենարով կազմակերպվել է ստեղծված պայմաններից փախստականների դժգոհության ներկայացում, և բողոքը քննարկելու որոշում է կայացվել։