Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի նախագահի հետ
Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ, որը Մոսկվա Է մեկնելու աշխատանքային այցով: Այդ մասին հաղորդում է ռուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, օրակարգում կլինեն քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա խորացման հարցեր և եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցությունը: