Դեկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն ավելի քան 2300 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
0
Արմինֆո.Դեկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: