Հայաստանի տնտեսության 2024-ի կանխատեսման մեջ ԱՄՀ-ն ավելի լավատես է, քան ՀԲ-ն
ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսական ակտիվությունն ու գնաճը մի փոքր ավելի արագ կաճեն, քան Համաշխարհային բանկի կանխատեսմամբ: Հիմնադրամը համակարծիք է ՀՀ ԿԲ-ի ակնկալիքների հետ այն մասով, որ ՀՀ աշխատանքի «գերտաքացած» շուկան կսկսի աստիճանաբար սառչել։