Այդ ոստիկանին չէր կարող վնաս պատճառվել. Քոչարյանի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց
Դատախազ Արթուր Դանիելյանը հնչեցրեց վկաների անունները, որոնք տեսել են, թե ինչպես են Լևոն Քոչարյանն ու Սերգեյ Ասատուրովը հարվածում ոստիկաններին, սակայն Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հակադարձեց՝ համացանցում տեսանյութեր կան, որտեղ հստակ երևում է՝ ով է ում հարվածում։