ՀՀ սպորտի նախկին նախարարը նշանակվել է նույն գերատեսչության փոխնախարար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին։
Ղազարյանը զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը 2014–2016 թթ.–ին։ 2016 թ.–ի սեպտեմբերին (նոր վարչապետի նշանակումից և կառավարության կազմի փոփոխությունից հետո) Ղազարյանին նախարարի պաշտոնում փոխարինեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղար Հրաչկա Ռոստոմյանը։–0–