Կիրակի Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Ձմեռ պապերի վազքարշավի կապակցությամբ
![Կիրակի Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Ձմեռ պապերի վազքարշավի կապակցությամբ](http://arka.am/upload/resize_cache/iblock/f30/220_165_2/f30b723ce2a97524ca2f18705c37d354.jpg)
Դեկտեմբերի 25-ին Երևանում «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 25-ին Երևանում «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
«Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները», - նշվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար ներողամտություն է հայցում:
Դեկտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին, «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում կմեկնարկի «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:
Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդները «Վազիր և օգնիր» կարգախոսով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կվազեն շուրջ 5 կմ տարածություն:-0-