Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Arka (Армения)
Декабрь
2016
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12 13 14 15 16 17
18
19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

ՎԶԵԲ–ը և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը կանանց ձեռներեցության աջակցությանն ուղղված վարկային պայմանագիր են ստորագրել

0
ՎԶԵԲ–ը և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը կանանց ձեռներեցության աջակցությանն ուղղված վարկային պայմանագիր են ստորագրել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տեղական արժույթի ֆինանսավորման ծրագրի միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿին (ԱԿԲԱ) տրամադրում է տեղական արժույթով վարկ:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տեղական արժույթի ֆինանսավորման ծրագրի միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿին (ԱԿԲԱ) տրամադրում է տեղական արժույթով վարկ՝ 8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար ՀՀ դրամով, հայտնում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, այդ միջոցները կաջակցեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը, հատուկ ուշադրություն դարձնելով միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ), ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին:

5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը հետագա վարկերի տեսքով կտրամադրվի կենսունակ և զարգացող ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես տեղական արժույթով, մնում է սահմանափակ:

Բացի այդ, ծրագիրը կաջակցի Հայաստանում կանանց ձեռներեցությանը՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին բիզնեսներին տրամադրելով հետագա վարկեր 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է, և ունի գերիշխող դիրք մասնավորապես գյուղատնտեսության և ՄՓՄՁ-ների վարկավորման բնագավառում: Նրա ընդարձակ ցանցը՝ 57 մասնաճյուղ Հայաստանի բոլոր մարզերում, թույլ է տալիս ամբողջ երկրում հասանելի լինել բազմաթիվ պոտենցիալ հաճախորդների համար:

ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագիրը ստեղծվել է` ամրապնդելու կանանց դերը տնտեսության մեջ, և մինչ օրս հաջողությամբ իրականացվել է աշխարհի 25 երկրներում, որտեղ Բանկը ներդնումներ է իրականացնում: Այն ապահովում է ֆինանսավորման հասանելիությունը՝ տեղական բանկերին վարկային գծերի միջոցով, ինչպես նաև կին ձեռներեցներին և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին բիզնես խորհրդատվություն, ուսուցում և աջակցություն տրամադրելու միջոցով:

Ծրագիրը համատեղում է ֆինանսավորում, տեխնիկական օժանդակություն, տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցում՝ առաջին կորուստը ծածկելու ձևաչափով, և խորհրդատվություն բիզնեսներին՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին օժանդակելու նպատակով:

Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևվիսն նշել է, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը ՎԶԵԲ-ի բազմամյա հաճախորդն է, և իրենք տարիների ընթացքում համագործակցել ենք բազմաթիվ ծրագրերի շրջանակներում: «Սա ևս մեկ ծրագիր է, որը կարող է մեզ օգնել ձեռք մեկնել բիզնեսներին մարզերում՝ շնորհիվ ԱԿԲԱ բանկի ակտիվ գործունեությանը գյուղական շրջաններում»,– ընդգծել է նա։

ՎԶԵԲ-ը մտադիր է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը փոքր բիզնեսների և կին ձեռներեցների համար, հատկապես տեղական արժույթով: Մենք համոզված ենք, որ այս վարկը հաջողությամբ հասանելի կդառնա նոր ընկերությունների համար Հայաստանի բոլոր անկյուններում»: «Մենք շատ ենք կարևորում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ՎԶԵԲ-ին համարում ենք մեր ստրատեգիական կարևորագույն գործընկերներից մեկը: Կնքվող վարկային պայմանագիրը, որի միջոցները մենք ուղղելու ենք ինչպես կանանց ձեռներեցության աջակցմանը, այնպես էլ այլ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, թույլ կտա ավելի մեծացնել նշված ուղղություններում մեր կողմից իրականացվող ներդրումները:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և ՎԶԵԲԸ արդեն իսկ կնքել են ավելի քան 10 պայմանագիր: Համոզված եմ, որ հետագայում նույնպես ունենալու ենք արդյունավետ համագործակցություն»,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հայաստանի Հանրապետությունում 1992թ.-ին իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.11 մլրդ եվրո 153 ծրագրերում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поддержал команду кандидатов от «Единой России» на выборы в Мосгордуму


Спорт в России и мире
Москва

В Москве тушат пожар в здании у метро «Динамо»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Сафиуллин не смог пробиться во второй круг турнира ATP в Штутгарте


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Зарядные станции для электрокаров в некоторых регионах России станут обязательными - закон





Путин в России и мире
Москва

Появление российского флота у берегов Кубы напомнило Западу о словах Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Белорусский дипломат оценил непомерные претензии Пашиняна к Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: США передадут Киеву новые ЗРК Patriot и «эскадрильи истребителей»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Александр Розенбаум

За лечение рака в терминальной стадии: Елена Малышева и Александр Розенбаум вручат премию лучшим врачам страны



Москва

Сочувствующий ВСУ бард Никитин награждал детей на фестивале в Москве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net