Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու. Կարեն Կարապետյան
![Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու. Կարեն Կարապետյան](http://arka.am/upload/resize_cache/iblock/e08/220_165_2/e086136fe8129c107e8374fcb9e487b4.jpg)
Հայաստանի նոր կառավարությունը ձևավորվելու է պրոֆեսիոնալներից, չորեքշաբթի խորհրդարանում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ նորանշանակ վարչապետը:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նոր կառավարությունը ձևավորվելու է պրոֆեսիոնալներից, չորեքշաբթի խորհրդարանում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու: Դրա ձևավորման ժամանակ կուսակցական պատկանելիությունը դեր կխաղա միայն այն դեպքում, եթե թեկնածուն պրոֆեսիոնալ լինի: Այդ պարագայում, նա կներգրավվի աշխատանքի մեջ», - վստահեցրել է Կարապետյանը:
Ընդ որում նա ընդգծել է, որ տվյալ պահին լավ պրոֆեսիոնալ կադրերի պակաս զգացվում է ինչպես Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, այնպես էլ, իհարկե, Երևանում:
Սեպտեմբերի 8-ին` կառավարական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին` պարզաբանելով իր որոշումը պետական կառավարման մեջ նոր մոտեցումներ կիրառելու անհրաժեշտությամբ:
Նույն օրը երեկոյան ՀՀԿ–ն, գործադիր մարմնի և ՀՀԿ Խորհրդի նիստում, հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Իսկ սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստարոգրեց Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: -0-