Պուտինն ազատել է պաշտոնից աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Սերգեյ Իվանովն ազատվել է ՌԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել բնության պահպանման գործունեության, բնապահպանության և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Սերգեյ Իվանովն ազատվել է ՌԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել բնության պահպանման գործունեության, բնապահպանության և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Իվանովը ղեկավաևրել է նախագահի վարչակազմը 2011 թ.-ի դեկտեմբերից: Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը, Պուտինը հանդիպել է Իվանովի հետ, մաղթել նրան հաջողություններ նոր պաշտոնին:
Կրեմլի վարչակազմի ղեկավարի պաշտոնին Պուտինը նշանակել է Անտոն Վայնոյին: «Պետության ղեկավարի հրամանով Վայնո Ա.Է.-ն նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի ղեկավար` ազատվելով նախկին զբաղեցրած պաշտոնից», - նշվում է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ Վայնոն զբաղեցնում էր Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: -0-