Նավթի գները նվազում են
Մարտի 18–ի առուվաճառքի արդյունքում` Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսի գինը նվազել է 0,34 դոլարով (0,8%)` բարելի դիմաց հասնելով 41,20 դոլարի:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 18–ի առուվաճառքի արդյունքում` Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսի գինը նվազել է 0,34 դոլարով (0,8%)` բարելի դիմաց հասնելով 41,20 դոլարի, հաղորդում է Ֆինմարկետը։
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսը նվազել է 0,76 դոլարով (1,9%) և բարելի դիմաց կազմել է 39,44 դոլար։
Այսօր «սև ոսկու» գինը նվազում է` դոլարի ամրապնդման ֆոնին, ինչպես նաև ԱՄՆ–ում գործող հորատման սարքերի թվի աճի մասին տվյալների հրապարակումից հետո, ինչը կարող է նշանակել, որ Ամերիկայում, հնարավոր է, չգրանցվի հումքի արդյունահանման սպասված նվազում։
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսի գինը Երևանի ժամանակով ժամը 08։39–ին նվազել է 0,24 դոլարով (0,6%)` հասնելով բարելի դիմաց 40,96 դոլարի։
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի գնանշումը Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առուվաճառքներում Երևանի ժամանակով ժամը 08։50–ին նվազել է 0,56 դոլարով (1,4%)` բարելի դիմաց հասնելով 38,88 դոլարի։ –0–Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսը նվազել է 0,76 դոլարով (1,9%) և բարելի դիմաց կազմել է 39,44 դոլար։