Добавить новость
123ru.net
Arka (Армения)
Март
2016
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30 31

Հայ ֆերմերները փոխառություններ կստանան նորարարական սխեմայով

0
Հայ ֆերմերները փոխառություններ կստանան նորարարական սխեմայով

Հայաստանում ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման նոր սխեմա է գործարկվելու «Հայաստանի գյուղատնտեսության սեկտորի ֆինանսավորում» ծրագրի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման նոր սխեմա է գործարկվելու «Հայաստանի գյուղատնտեսության սեկտորի ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, որն իրագործում է Գերմանա-հայկական հիմնադրամը` գերմանական KfW զարգացման բանկի հետ համատեղ:

«Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի ագրովարկավորման շուկան հսկայական ճանապարհ է անցել: Եթե նախկինում հաճախորդները չգիտեին, թե որտեղից կարելի է փոխառու միջոցներ հայթայթել, ապա այժմ նրանք հնարավորություն ունեն ընտրելու իրենց համար առավել նպաստավոր վարկավորման պայմանները, և դա շատ կարևոր է», - երեկ «Մարիոթ» հյուրանոցում շնորհանդես-սեմինարի ժամանակ հայտարարեց տվյալ ծրագրի իրագործմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերող շվեյցարական «Business and Finance Consulting» ընկերության գլխավոր տնօրեն Միխաէլ Քորթենբուշը:

«Մեր առաքելությունն է լավագույն միջազգային փորձի կիրառումը և նրա տեղայնացումը Հայաստանում` մեր գործընկերների` «Ալֆա Փլաս Քոնսալթինգ» և «ICARE Foundation» ընկերությունների հետ համատեղ», բացատրեց Միխաէլ Քորթենբուշը:

Առաջին անգամ տեղական ֆերմերներին վարկերի հասանելիությունը կկազմակերպվի ինովացիոն` արժեշղթայի ֆինանսավորման սխեմայի միջոցով (value chain financing):

Ի տարբերություն վարկավորման ավանդական տարբերակների, տվյալ դեպքում կիրառվում է համակարգային կամ եռակողմ մոտեցումը: Այսպիսով, բանկերը և վարկային կազմակերպությունները դառնում են ամբողջ շղթայի լիարժեք ֆինանսական գործընկեր-մասնակիցներ:

Նման տիպի պիլոտային սխեման գործարկվելու է մոտակա ժամանակ «ՖԻՆՔԱ Հայաստան» ՈՒՎԿ-ի և «ԱրտԱգրո»-ի մասնակցությամբ` ֆերմերային տնտեսությունների համալիր սպասարկման համար:

Սպասվում է, որ նման բնույթի համագործակցությունը շահավետ կլինի արժեշղթայի բոլոր մասնակիցների համար: Այսպես, ֆերմերները 75000-ից 1500000 դրամի չափով և զրոյական կամ շատ ցածր տոկոսադրույքով վարկեր կկարողանան ստանալ: Վարկի տրամադրման համար սպասարկման վճարը կկազմի 3%, վարկի ժամկետը` 6–12 ամիս: 

Ավելին, վարկավորման պայմանները չեն ենթադրում այցելություն վարկառուի բնակության վայր: Մինչև 750000 դրամ գումարի վարկերը չեն պահանջի երաշխավորագրեր:

«ՖԻՆՔԱ Հայաստան» վարկային կազմակերպությունից բացի ծրագրի վարկավորման ավանդական սխեմայի շրջանակում ներառված են ևս երեք բանկեր և հինգ վարկային կազմակերպություններ:2. Ներդրումային նպատակների համար մեկ անձի գծով վարկերի առավելագույն չափը 75 մլն. դրամ է, և դրանք տրամադրվում են երկու և ավելի տարի ժամկետով: Շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկի գումարը չի գերազանցում 33 մլն դրամը, նվազագույն ժամկետը` սկսած 8 ամսից:

«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցություն» ծրագիրը նախատեսում է մի շարք դրույթներ, որոնք շահեկանորեն տարբերակում են բանկերի սեփական միջոցների կամ այլ դոնորային ծրագրերի հաշվին ֆինանսավորման պայմաններից: Դրանց թվում են. ա) բացառապես տեղական արժույթով` ՀՀ դրամով, ֆինանսավորումը, բ) գյուղատնտեսություն վարելու համար հող ձեռք բերելու հնարավորություն, գ) վարկերի տևողության` սահմանված նվազագույն ժամկետները և պարտադիր արտոնյալ ժամանակաշրջանը:

Ինչպես նշվել է, տվյալ ծրագրի իրագործման տեխնիկական աջակցությունն է ցուցաբերում շվեյցարական «Business and Finance Consulting» ընկերությունը, որը արժեշղթաների ֆինանսավորման սխեմաների գծով հաջող փորձ ունի Ղրղզստանում, Սերբիայում, Վրաստանում, և այլն:

«Հայաստանի գյուղատնտեսության սեկտորի ֆինանսավորման» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որը սկսել է 2015թ.-ին, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) միջոցներից գործընկեր ֆինանսական ինստիտուտներին կտրամադրվի 15 մլն եվրո:

Առաջին փուլի իրագործման` 2013-2015թ.թ., ընթացքում տրամադրվել է 5150 վարկ` 13,7 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Վարկառուներ են հանդիսանում այն ձեռնարկությունները և ձեռնարկատերերը, որոնք ներգրավված են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, գյուղատնտեսության համար նյութերի, պարարտանյութերի և քիմիկատների արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության հետ կապված տարբեր ծառայությունների մատուցման ոլորտներում:

Միջոցառումը կազմակերպել էր գյուղատնտեսության կարիքների համար արտադրության միջոցներ` ներառյալ թունաքիմիկատներ և պարարտանյութեր, իրացնող հայաստանյան «ԱրտԱգրո» ընկերությունը:

 Շնորհանդես-սեմինարին մասնակցություն ցուցաբերեցին նաև թունաքիմիկատների և պարարտանյութերի համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող նորվեգիական YARA International ASA և իսրայելական ADAMA Agricultural Solution: -0-

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Вольфганг Амадей Моцарт

«12 Шедевров Моцарта» от Amadeus Concerts



Москва

Гражданин Таджикистана задул свечи в церкви и толкнул прихожанку

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net