Ոստիկանության Երևանի վարչության ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից
![Ոստիկանության Երևանի վարչության ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից](http://arka.am/upload/resize_cache/iblock/ebc/220_165_2/ebc5de03c7b7f7523beb01ccf33c5fb0.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Ոստիկանության Երևանի վարչության ղեկավարի տեղակալ Արմեն Գարբուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Որպես պաշտոնից ազատվելու պատճառ նշվում են կադրային փոփոխությունները: -0-