ԱՊՀ գլխավոր քարտուղար․ Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին
p bԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին, a target=_blank href=https://tass.ru/politika/21133503ՏԱՍՍ/a-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։/pp «Ոչ, գիտեք, մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։nbsp;/pp Լեբեդևն ուշադրություն է հրավիրել Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ։ «Բայց հետո ասվեց՝ ես դա արձանագրեցի, որ ինչ վերաբերում է ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին, Հայաստանը կշարունակի իր փոխգործակցությունն իր հարևանների հետ Համագործակցության շրջանակում։ Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի» – ընդգծել է Համագործակցության գլխավոր քարտուղարը։/p