Վարչապետի որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հետ է կանչվել արձակուրդից

ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից: Այս մասին այսօր որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»,- նշվում է որոշման մեջ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդ էր տրամադրվել դեկտեմբերի 16-20-ը ներառյալ: Մեկ այլ որոշմամբ, նրան արձակուրդ է տրամադրվել դեկտեմբերի 23-ին: -0-