Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Arka (Армения)
Август
2019
1 2
3
4
5 6 7 8 9
10
11
12 13 14 15 16 17
18
19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

«ԳեոՊրոՄայնինգ»-ը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել այս կամ այն հարցը միակողմանի լուսաբանելու պրակտիկայից

0
«ԳեոՊրոՄայնինգ»-ը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել այս կամ այն հարցը միակողմանի լուսաբանելու պրակտիկայից

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված լրատվամիջոցներին։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը անհրաժեշտ է համարում հանդես գալ հայտարարությամբ, ներկայացնելով հետևյալ բացատրություններն   ի պատասխան հայկական որոշ էլեկտրոնային կայքերում տեղ գտած հրապարակումների՝ «Սոթքի հանքում ռուսները ստրուկի պես են վերաբերվում աշխատողներին, աշխատողները ահազանգում են»։

«Ռուս շահագործողների», «ստրկական աշխատանքի» մասին սրտաճմլիկ պատմությունը, անկասկած, մտացածին էր, որն ուղղված էր Սոթքի հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության դեմ։

Դա «պատվերով» հոդված էր, և, այլ կերպ չի կարելի բացատրել, երբ լրագրողները անտեսում են ազատ լրագրության տարրական սկզբունքները, ինչը պահանջում է տվյալների կրկնակի ստուգում և այլընտրանքային տեսակետի հրապարակում։

Չցանկանալով կրկնել տեղեկատվության աղբյուրների հորինվածքները, որոնք ընկած էին վերը նշված «գեղարվեստական ստեղծագործության» հիմքում, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ հոդվածում ներկայացված փաստերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև սադրանք են նրանց կողմից, ովքեր կոպտորեն խախտում են արտադրական կարգապահության և անվտանգության կանոնները։  

Հոդվածի հերոսներից մեկը՝ Կարո Մելքոնյանը, ով կարծիք է հայտնում «ռուսների» վարքագծի վերաբերյալ, Սոթքի հանքի անվտանգության աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 5-ին բռնվել էր հանքաքար գողանալու պահին՝ փաստական իրեղեն ապացույցի առկայությամբ։

Ավելի մանրամասն, անվտանգության աշխատակիցները ականատես էին եղել, թե ինչպես Կարո Մելքոնյանը հավաքում է հանքաքարը և լցնում գրպանները։ Անվտանգության աշխատակիցները խնդրել էին շրջել գրպանները։ Հասկանալով պահի անհարմարությունը, Մելքոնյանը խնդրել էր զուգարան գնալ, նպատակ ունենալով ազատվել իրեղեն ապացույցի առկայությունից, ինչին անվտանգության աշխատակիցները արձագանքել էին գործող հրահանգի համաձայն և խոչնդոտել էին նրա այդ քայլը։ Ամբողջ ընթացքը նկարահանվել էր տեսախցիկով, և ընկերությունը դիմում էր ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև բոլոր համապատասխան նյութերը։

 Այնուհետև, Կարո Մելքոնյանը դիմել էր ընկերությանը՝ թույլ տալ աշխատանքից հեռանալ սեփական կամքով։

Հիշատակված հոդվածի մեկ այլ աղբյուր Անդրանիկ Մարգարյանը աշխատանքի էր ներկայացել ոչ սթափ վիճակում, նստել էր ավտոբուս, բարձրացել բաց հանք։ Անվտանգության աշխատակիցները, նկատելով նրա ոչ ադեկվատ ֆիզիկական վիճակը, որոշում էին կայացրել հեռացնել նրան արտադրական կարգապահության կոպիտ խախտման՝ արտադրական գոտում ոչ սթափ վիճակում գտնվելու համար։ Սակայն, ընկերությունը թույլ տվեց նրան հեռանալ սեփական դիմումի համաձայն։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային օրենսգրքի և ՀՀ օրենսդրության բոլոր նորմերի պահպանմամբ, անթերի հետևելով անվտանգության և արտադրական կարգապահության բոլոր նորմերին։

Ընկերությունը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել այս կամ այն հարցը միակողմանի լուսաբանելու պրակտիկայից և պահպանել անկախ լրատվության կանոնները, որոնց պահանջներից մեկը փաստերի կրկնակի ստուգումն է, ինչպես նաև, չտրվել «նեղացկոտ» աշխատողների զգացմունքային բռնկումներին, հրաժարվել օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից, մանիպուլիացիաների չենթարկել «գործող անձանց» ազգային պատկանելության թեման։

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։

Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։ -0-

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 12 июня в Москве парковки будут бесплатными


Спорт в России и мире
Москва

Альбина Мухаметзянова на ПМЭФ объявила о выходе сериала «Команда МАТЧ» в Казахстане


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Испанец Алькарас выиграл Открытый чемпионат Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

На острове в Кольском заливе пересчитали чаек





Путин в России и мире
Москва

Песков: Запад вводит цензуру для СМИ, но Россия должна объяснять свою позицию


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зачем западная пресса начала «сливать» главу ОП Ермака, который за спиной у Зеленского решает все вопросы


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Моргенштерн* хочет вернуться в Россию, но не в Москву



Москва

Собянин рассказал, какую медтехнику используют городские больницы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net