Վրաստանում կսահմանափակվի հայկական կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը
![Վրաստանում կսահմանափակվի հայկական կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը](http://arka.am/upload/resize_cache/iblock/a6c/220_165_2/a6c1c3d5f60829fb6d1afcb04e1458f1.jpg)
ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը:
Սահմանափակումները պայմանավորված կլինեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով:
«Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և ապրանքների ծավալների աճը, Վրաստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 19-ից և կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել այդ ճանապարահի 85-98-րդ կիլոմետր հատվածը:-0-