Սևանա լճի «ծաղկման» գործընթացը զգալիորեն դանդաղել է. նախարար
![Սևանա լճի «ծաղկման» գործընթացը զգալիորեն դանդաղել է. նախարար](http://arka.am/upload/resize_cache/iblock/be8/220_165_2/be82c8a77d4a5faf1361eb5b2d7b8129.jpg)
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց, որ Սևանա լճի «ծաղկումը» զգալիորեն դանդաղել է:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց, որ Սևանա լճի «ծաղկումը» զգալիորեն դանդաղել է:«Այսօրվա իրավիճակը երկար տարիների ընթացքում սխալ կառավարման հետևանք է: Եթե նույնիսկ ոչինչ չանենք, ջրի հավելյալ բացթողումներ չիրականացնենք, որպեսզի աղտոտման աղբյուրները չավելանան, ապա դա արդեն իսկ բավարար չի լինի»,- ասաց Գրիգորյանը:
Նախարարի խոսքով, էկոհամակարգի հավասարակշռությունն արդեն խախտվել է, և այն պետք է վերականգնվի: Նա միաժամանակ նշեց, որ հաճախ նախարարությանը մեղադրում են, որ նախորդ տարի էլ նկատվել է կապտականաչ ջրիմուռների աճ, սակայն ընդգծեց, որ տարվել են մաքրման աշխատանքներ:
«Մենք վերլուծություն ենք կատարել և կառավարությանն ենք ներկայացրել Մարտունիում, Վարդենիսում և Գավառում միկրոկենսաբանական մաքրման կայանների տեղադրման արժեքը»,- ասաց Գրիգորյանը:
Նախարարը հայտնեց, որ տվյալ պահին նաև հետազոտություններ են կատարվում գետերում մաքրման աշխատանքների իրականացման արժեքի վերաբերյալ: -0-