Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Arka (Армения)
Июль
2019
1 2 3 4 5 6
7
8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22 23 24 25 26
27
28
29 30 31

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով նոր բացահայտումներ են ի հայտ եկել

0
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով նոր բացահայտումներ են ի հայտ եկել

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով նոր բացահայտումներ են ի հայտ եկել:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում Վահագն Աբգարյանի և վերջինիս ուղեկցող չորս անձանց նկատմամբ կատարված զինված հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս երկու մեղադրյալի՝ Ա.Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի մասով նախաքննությունը: Այդ մասին հատնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ, Լոռու մարզի բնակիչ Վահագն Աբգարյանի և նրա հետ գտնվող 4 անձանց ուղղությամբ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային տարբեր վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մահափորձ), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով (Սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա.Բլբուլյանը, Ա.Կարադավիդովը և Երևանի բնակիչ Ռ.Խաչատրյանը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ռ.Խաչատրյանը 2017թ. ընթացքում նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Ա.Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի հետ` վրեժի շարժառիթով Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի և նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանին, Արթուր Մնացականյանին, Արամ Խաչատրյանին, Դավիթ Բուդաղյանին սպանությունն իրականացնելու շուրջ, կատարել դերաբաշխում:

Քննության տվյալներով՝ այդ նպատակով Ա.Կարադավիդովը և Ա.Բլբուլյանն ապօրինի ձեռք են բերել և 2017 թվականի ընթացքում Երևանում վարձակալած բնակարանում ապօրինի պահել են մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ, ակոսափող հրազեն հանդիսացող «Բայկալ 442» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև՝ Ռաֆիկ Խաչատրյանի միջոցով և վերջինիս անվամբ կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա՝ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա:

«Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, հաստատապես տեղյակ լինելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ժամանել են Երևան քաղաք և գտնվում են Հանրապետության փողոցի 48 հասցեում գործող հյուրանոցում, տարածքն ուսումնասիրելուց, սպանության կատարման հնարավորինս հարմար վայր ընտրելուց և ավտոմեքենան հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց կայանելուց հետո, Կարադավիդովը և Բլբուլյանն ավտոմեքենայի սրահի հետնամասում զինված դարանակալել և սպասել են Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:26-ի սահմաններում, նկատելով, որ Վահագն Աբգարյանը, Գագիկ Մոսինյանը, Արթուր Մնացականյանը, Դավիթ Բուդաղյանը և Արամ Խաչատրյանը դուրս են գալիս հյուրանոցից` վերջիններիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դուրս են եկել ավտոմեքենայից և իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով և ատրճանակով բազմաթիվ կրակոցներ են արձակել մարդաշատ վայրում գտնվող Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցողների ուղղությամբ՝ վտանգելով նաև հյուրանոցի աշխատակիցների, հաճախորդների և հարակից փողոցներում գտնվող անձանց կյանքը:

Այդ ընթացքում Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի գործողություններին օժանդակելու, կրակոցներ կատարած անձանց քանակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու և այդպիսով հնարավոր դիմադրության հանգամանքը բացառելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռաֆիկ Խաչատրյանն իր մոտ գտնվող ատրճանակն ուղղել է գետնին ընկած Վահագն Աբգարյանի ու նրան ուղեկցող անձանց ուղղությամբ, սակայն չի կրակել, որից հետո խմբի անդամների հետ դիմել է փախուստի:

Արմեն Կարադավիդովի արձակած կրակոցների հետևանքով Գագիկ Մոսինյանին պատճառվել է առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային գնդակային, միջանցիկ վիրավորում, որի արդյունքում նա տեղում մահացել է, իսկ Վահագն Աբգարյանին պատճառվել են առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային, գնդակային վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ, սակայն Վահագն Աբգարյանին, Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղյանին և Արամ Խաչատրյանին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

«Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմեն Կարադավիդովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (Սպանությունը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մահափորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), իսկ Ալբերտ Բլբուլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան«, - հայտնում է քննչական կոմիտեն:

Քրեական գործով նախաքննությամբ դեռևս չեն պարզվել հանցագործության գործիք հանդիսացող ռազմամթերքի՝ ապօրինի կերպով իրացրած անձի (անձանց) ինքնությունը, հանգամանքները:

Ուստի՝ որոշում է կայացվել Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին վերը նշված հրազենները և փամփուշտներն ապօրինի կերպով իրացնելու վերաբերյալ մասը քրեական գործից անջատելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին, որով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի, 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել էր առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:-0-






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 15 июня начинается самый масштабный сезон фестиваля «Усадьбы Москвы»


Спорт в России и мире
Москва

Серебро «Кубка МЧС России по боксу» завоевал бердчанин Владислав Ефременко


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Каспер Рууд: «Не буду выступать на турнирах перед «Уимблдоном», но на нем, конечно, сыграю»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Редкую амфибию обнаружили в столичном "Измайлове"





Путин в России и мире
Москва

Песков: Запад вводит цензуру для СМИ, но Россия должна объяснять свою позицию


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Metallica

Apocalyptica выложили кавер на Metallica «The Call Of Ktulu» на виолончелях



Москва

Три карельских биатлониста вошли в состав юношеской сборной России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net