Добавить новость
123ru.net
Arka (Армения)
Май
2019

«Սասնա Ծռեր» կուսակցությունը պատրաստ է աջակցել վարչապետին

0
«Սասնա Ծռեր» կուսակցությունը պատրաստ է աջակցել վարչապետին

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 2019 թ. մայիսի 20-ին, հանդես է եկել դատական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու վերաբերյալ ուշագրավ շեշտադրումներ պարունակող կարևոր հայտարարությամբ:

«Հայտարարությամբ նախանշված նպատակները զգալի չափով համընկնում են տարիներ շարունակ հանրության ուշադրությանը ներկայացված մեր օրակարգին, ուստի այդ առումով մեզ համար ողջունելի են», - նշվում է հայտարարությունում:

Սակայն, ըստ կուսակցության քարտուղարությանը, նախատեսվող նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել համակարգային մոտեցմամբ և լինել հետևողական:

Ըստ կուսակցության, գործընթացը հարկավոր է սկսել նախորդ ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականից: «Հայտարարության մեջ թեև կային դրա առանձին տարրեր, սակայն ամբողջական իրավաքաղաքական գնահատական այդպես էլ չի տրվում, ինչի պատճառով խնդրահարույց է մնում ազգային-պետական օրգանիզմի հիվանդության ճիշտ ախտորոշումն ու լիարժեք բուժումը», - նշվում է հայտարարությունում:

Ըստ կուսակցության, Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար չեն 5-րդ շարասյան նկատմամբ ընդամենը անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը կամ նրա առանձին ներկայացուցիչներին զսպելու մասնակի գործողությունները: Եթե Ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր զինվորների ու սպաների անձնազոհ արիությամբ, այնուհետև՝ Սասնա Ծռերի ապստամբությամբ երկու անգամ վիժեցված Լավրովյան պլանը դեռևս մնում է 5-րդ շարասյան օրակարգում և նա այսօր էլ պատրաստ է դավադիր պատերազմի միջոցով ազատագրված տարածքներ հանձնելու և Արցախը ՀՀ-ից տարանջատելու գնով պահել իր դիրքերը, ապա նրա ղեկավար անդամները՝ այդ թվում՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, անհապաղ պետք է մեկուսացվեն հասարակությունից՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և դրա միջոցով իշխանություն յուրացնելու, պետությունը զավթելու և այն իրենց հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության, գործիքի վերածելու արարքները ներառող մեղադրանքներով:

«Անցումային արդարադատությունը, որի կիրառման անհրաժեշտության մասին նշվեց ՀՀ վարչապետի հայտարարության մեջ, պետք է լինի ամբողջական ու համապարփակ, քանի որ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր համագործակցության կատարած հանցագործությունները եղել են համակարգային, ընդգրկել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, առաջացրել են ցեղասպանական հետևանքներ ու վտանգել են պետականությունը, և դրանցից տուժողների շրջանակն ընդգրկում է համարյա ամբողջ ժողովրդին: Այն պետք է ներառի ՀՀ անկախության ամբողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև անցումային արդարադատության միջազգային պրակտիկայում առկա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ քրեական արդարադատությունը և քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիան: Պետք է հանրաքվեի միջոցով ստեղծվի Անցումային արդարադատության ատյան՝ երդվյալ ատենակալների դատարանի ձևաչափով ու քննչական բաղադրիչով», - նշում են կուսակցությունից:

Իշխանության յուրացման, պետության զավթման, պետական դավաճանության և հանրային-պետական նշանակության այլ ծանր հանցագործությունների, ինչպես նաև հանցավոր համագործակցության գործունեության դեմ դիմադրական ակտերի վերաբերյալ գործերը (Հոկտեմբերի 27, Մարտի 1, Բերձորի պետական ահաբեկչություն, Ապրիլյան քառօրա պայմանավորված պատերազմ և ազատագրված տարածքներ հանձնելու այլ փորձեր կամ դրանց նախապատրաստման գործողություններ, Սասնա Ծռերի ապստամբություն և այլն) պետք է վերցվեն գործող իրավապահ և դատական ատյանների վարույթից և հանձնվեն Անցումային արդարադատության ատյանին:

Ընդ որում՝ պետք է բացառվի այդ գործերով նախկինում դատավարական գործողություններ կատարած անձանց հետագա մասնակցությունը դրանց քննությանը, ինչպես նաև մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի նրանց կողմից այդ գործերը քննելու ընթացքում արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու ենթադրյալ փաստերը:

«Ներկայումս արդարադատության համակարգը իրավական ինքնաժխտման և աբսուրդի վիճակում է հայտնվել, քանի որ զուգահեռաբար քննում է ինչպես Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ տապալված սահմանադրական կարգը վերականգնելու և պայմանավորված պատերազմով ազատագրված տարածքները հանձնելու գործընթացը վիժեցնելու համար զինված դիմադրության ակտ կատարած քաղաքացիներին, որոնցից երկուսը՝ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը, շինծու մեղադրանքով դեռևս գտնվում են անազատության մեջ», - նշվում է հայտարարությունում:

Այս անհեթեթ, ազգային արժանապատվությունը վիրավորող և արդարադատության իմաստը ոչնչացնող երևույթը պետք է անհապաղ դադարեցվի: Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը չեն կարող տարիներ շարունակ հանիրավի բանտում մնալ և սպասել, մինչև Անցումային արդարադատության ձեռքը կհասնի և իրավական լուծում կտա նրանց գործին:

Հույժ կարևոր է նաև նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, բացի այդ՝ այսօրվա գործող Սահմանադրությամբ ձևավորված պետական կառավարման համակարգը չի համապատասխանում սահմանադրականության և ժողովրդավարության չափանիշներին: Գործող Սահմանադրության մասնակի փոփոխությունները, որ ենթադրում է ՀՀ վարչապետի հայտարարությունը, չեն կարող լուծել Սահմանադրության լեգիտիմության և արդյունավետ պետական կառավարման խնդիրները:

«Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը ևս մեկ անգամ հավաստում է, որ ՀՀ վարչապետի կողմից վերը նշվածին համապատասխան համակարգային մոտեցման ու հետևողականության պարագայում պատրաստ է աջակցելու նրա հայտարարության մեջ նշված նպատակների իրագործմանը», - նշվում է հայտարարությունում:-0-






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Для московских школьников провели свыше 400 экскурсий на предприятия


Спорт в России и мире
Москва

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Уимблдон потребует от российских теннисистов подписать декларацию о нейтралитете


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации





Путин в России и мире
Москва

Бригада медицинских специалистов из Москвы прибыла в Севастополь для оценки состояния пострадавших при атаке ВСУ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лавров прибыл в Минск для встречи с Лукашенко и Алейником




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Элвис Пресли

«Первая девушка Бонда» изменила мужу с Элвисом Пресли



Москва

Свыше 1,3 тыс жителей Подмосковья проверили свое здоровье в парках в выходные

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net