Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ մասնակցել 2020 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին. Արայիկ Հարությունյան
![Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ մասնակցել 2020 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին. Արայիկ Հարությունյան](http://arka.am/upload/resize_cache/iblock/c03/220_165_2/c033d1faa3fcf72fe35c20fdf3e6401e.jpg)
Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մասնակցել 2020 թ.-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մասնակցել 2020 թ.-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է Արցախում գործող «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, հայտնում է artsakhpress.am-ը:
«Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին ևս այդ հարցում լինել սկզբունքային: «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թ.-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
Ըստ նրա՝ առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական: «Ունենալով արտաքին վտանգ՝ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին: Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- ասել է նա:-0-