Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի` 2019–23թթ. կառավարության ծրագիրը
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում ձայների մեծամասնությամբ ընդունեց կառավարության` 2019-2023 թվականների ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում ձայների մեծամասնությամբ ընդունեց կառավարության` 2019-2023 թվականների ծրագիրը։
Ծրագրին կողմ քվեարկեց «Իմ քայլը» իշխող խմբակցության 82 պատգամավոր, իսկ փաստաթղթին դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունների 37 պատգամավորներ։
Խորհրդարանում ամփոփիչ ելույթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «իր երկրորդ մոտեցման» մասին։
«Այն մեկը քաղաքական հեղափոխության հաղթանակի նկատմամբ ֆիզիկական և վիրտուալ մոտեցումն էր, իսկ այս մեկը` նույնպես ֆիզիկական և վիրտուալ մոռեցում տնտեսական հաղթանակի և հեղափոխության նկատմամբ։ Ով ցանկանում է անել այդ քայլը, թող անի ինձ հետ, որովհետև Հայաստանի երջանիկ և ազատ ճանապարհն անշեղելի է։ Մենք հետևում ենք Հայաստանի դրոշին, մեր պատմությանը և ապագային։ Մենք կհասնենք և կհասնենք հաղթանակով ու հաղթածներով»,– ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ ժողովուրդը կարող է իրականացնել տնտեսական հեղափոխություն, կառավարությունը կգլխավորի այն` դրան տանող ճանապարհին։
Նա կարևորեց մտածողության փոփոխությունը և կապեց դա, մասնավորապես, երկրում աղքատության թեմայի հետ։
«Աղքատությունը մեր գլխում է։ Եվ ես սա ասում եմ որպես մարդ, որ անցել է այս ճանապարհն ամբոջովին։ Եվ ես ասում եմ, որ, այո, աղքատությունը մեր գլխում է։ Եվ ասում եմ դա որպես մարդ, ով իր գլխում հաղթահարել է դա։ Ես հասկացել եմ, թե ինչ է նշանակում` լինել քաղաքացի»,– ասաց վարչապետը։
2019-2023 թվականների կառավարության ծրագրի հիմքում ընկած է տնտեսական հեղափոխության իրականացման անհրաժեշտ քայլերի տեսլականը։ Ծրագիրը հիմնված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի վրա և ներառում է ՀՆԱ–ի` միջինը 5–տոկոսանոց աճ ապահովող ներառական տնտեսության ստեղծման կետեր։ -0-