ՀՀ խորհրդարանն ընդունեց կառավարության հնգամյա ծրագիրը
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում ձայների մեծամասնությամբ ընդունեց կառավարության` 2019-2023 թվականների ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում ձայների մեծամասնությամբ ընդունեց կառավարության` 2019-2023 թվականների ծրագիրը։
Ծրագրին կողմ քվեարկեց «Իմ քայլը» իշխող խմբակցության 82 պատգամավոր, իսկ փաստաթղթին դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունների 37 պատգամավորներ։ -0-