ՀՀ վարչապետը մի շարք նշանակումներ է կատարել
Նիկոլ Փաշինյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք պաշտոնյաներին աշխատանքից ազատելու մասին` միաժամանակ կատարելով նշանակումներ։
p
bԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. /bՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք պաշտոնյաներին աշխատանքից ազատելու մասին` միաժամանակ կատարելով նշանակումներ։
/p
p
Ինչպես նշվում է կառավարության կայքում, Հովհաննես Սահակյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։
/p
p
Հայկ Հարությունյանն ազատվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Մանուկ Մկրտչյանը` Կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
/p
p
Բացի այդ, Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար, Արա Նազարյանն ու Արամ Թանքարյանը` ԱԻ փոխնախարարներ։
/p
p
Վաչե Տերտերյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ։
/p
p
Կարեն Իսախանյանն ու Դավիթ Գևորգյանը նշանակվել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ։ br
/p
p
Լուսինե Առաքելյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ։–0–
/p
br