Նիկոլ Փաշինյանը «լռության օր» հայտարարեց Հայաստանում
Հայ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի «լռության օր» հայտարարեց Հայաստանում և հայտնեց վարչապետի պաշտոնը ստանձնելու պարտականության մասին:
p
bԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/.nbsp;/bՀայ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի «լռության օր» հայտարարեց Հայաստանում և հայտնեց վարչապետի պաշտոնը ստանձնելու պարտականության մասին:
/p
p
«Այժմ ուզում եմ շատ հստակ պատասխանելnbsp;օդում կախված մի հարցի. ամենայն վստահությամբ հայտարարել, որ պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:Վաղը շատ կարևոր աշխատանք ունեմ անելու ԱԺ-ում, պետք է հանդիպեմ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որ օրվա վերջում կարողանամ տեղեկություն տալ, որ ձերnbsp;առաջադրած թեկնածուի ընտրությունը երաշխավորված է: Այդ իսկ պատճառով վաղը դադար ենք վերցնում և ք ա ոչ մի գործողություն չենք իրականացնում»,- ասաց Փաշինյանը Հանրապետության հրապարակում:
/p
p
Նա կոչ արեց բոլորին մինչև երկուշաբթի ժամը 17:00-ը զերծ մնալ քաղաքացիական անհնազանդության որևէ գործողությունից:
/p
p
«Վաղը ժամը 17:00-ին գալիս ենք Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղից երթով գալիս ենք Հանրապետության հրապարակ, որտեղ ներկայացնում եմ հետագա անելիքները: Մյուս օրը առավոտյան ժամը 8:00 -ից բոլոր մարզերից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Այդ օրը ինչպես կանցկացնենք և որտեղ, կախված կլինի այդ առավոտ հանրապետությունում սկսած քաղաքական իրավիճակից»,- ավելացրեց Փաշինյանը:
/p
p
Նա հիշեցրեց, որ խորհրդարանի երեք խմբակցություններ` Դաշնակցությունը,nbsp;«Ելք»-ը ևnbsp;«Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են, որ քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին:
/p
p
«ՀՀԿ-ն որոշել է ընդհանրապես թեկնածություն չառաջադրել: Դա նշանակում է, որ մեծ հավանականություն կա, որ ՀՀԿ-ի խմբակցության պատգամավորների մի մասը նույնպես կքվեարկի ձեր առաջադրած թեկնածուի օգտին»,- ասաց Փաշինյանը:nbsp;
/p
p
/p
p
Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-
/p
br