«Ելք» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել է ռուս պատգամավորների հետ
«Ելք» խմբակցությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների հետ:
p
bԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. /b«Ելք» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են այսօր Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների հետ:
/p
p
«Բավական կառուցողական մթնոլորտում անցկացված հանդիպման շրջանակում քննարկվել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա», - «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է «Ելք» խմբակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը:
/p
p
Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատ Միրզոյանը ու Սասուն Միքայելյանը:
/p
p
Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:br
/p
p
Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-
/p