ՀՀԿ–ն վարչապետի քվեարկության մասին որոշում կընդունի խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի քվեարկության մասին որոշումը կընդունվի խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո։
p
bԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/./b ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի քվեարկության մասին որոշումը կընդունվի խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո։
/p
p
«Որոշումը կընդունվի, երբ խմբակցությունը հավաքվի։ Ես հայտարարություն չեմ անի խմբակցության հետ հանդիպումից առաջ», – հայտարարեց նա կիրակի` մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀԿ խմբակցությունում կա կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտվի ժողովրդի թեկնածուի ընտրությունը։
/p
p
Բաղդասարյանը նաև նշեց, որ նախատեսվում են նաև հանդիպումներ այլ խմբակցությունների հետ։
/p
p
Խմբակցության անդամների հետ հանդիպման ժամկետների համատեքստում նա նշեց, որ հանդիպումը տեղի կունենա այն ժամանակ, երբ պաշտոնապես կառաջադրվեն թեկնածուները։–0–
/p