Երևանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները
Կիրակի կեսօրից Երևանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները:
p
bԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. /bԿիրակի կեսօրից Երևանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները:
/p
p
nbsp;
/p
p
Նախօրին Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում երկու օրով դադարեցված բոլոր զանգվածային ակցիաները, պետք է վերսկսվեն կիրակի կրկնակի ծավալով:br
br
Նա կոչ է արել արգելափակել մայրաքաղաքի բոլոր փողոցները, ինչպես նաև Երևան տանող բոլոր ճանապարհները: Ժամը 12-ին փողոցներ են դուրս եկել ուսանողները, ովքեր մեկ համալսարանից գնում են մյուսը ու կոչ են անում միանալ իրենց:
/p
p
br
Ուսանողներն երթ են անցկացնում Երևանի պետական համալսարանից դեպի քաղաքի կենտրունում գտնվող համալսարաններ, այդ թվում Բժշկական համալսարան, Պոլիտեխնիկ, Հայաստանի ագրարային համալսարան, Բրյուսովի անվանnbsp;Երևանի պետական համալսարան: Երթի վերջնական կետն է Հանրապետության հրապարակը:br
br
Փաշինյանը հայտնել է նաև, որ 16:00-ին պետք է բացվեն Երևան տանող բոլոր ճանապարհները, որպեսզի մարզերի բնակիչները կարողանան հասնեն հանրահավաք, որը տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին:
/p
p
nbsp;
/p
p
Փաշինյանը մտադիր է ժամը 17:00-ին երթ անցկացնել Երևանի Ֆրանսիայի հրապարակից, որը կեզրափակվի Հանրապետության հրապարակում:br
br
Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-
/p
p
nbsp;
/p
p
nbsp;
/p