Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
p
bԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/.nbsp;/bԸնդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
/p
p
«Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները», - գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում:
/p
p
Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-
/p