Անձնական պատասխանատվությունից փախուստն անընդունելի է. Սարգսյան
Սերժ Սարգսյանն անընդունելի է համարել փախուստն անձնական պատասխանատվությունից:
p
bԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/./b Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն անընդունելի է համարել փախուստն անձնական պատասխանատվությունից:
/p
p
Այսօր Երևանում անցկացվում է խորհրդարանի հատուկ նիստ, որի ընթացքում կընտրվի ՀՀ վարչապետը:
/p
p
«Ես երբեք չեմ խուսափել ու չեմ խուսափելու անձնական պատասխանատվությունից: Հայաստանի պայմաններում ճիշտ չեմ համարում գաղտնի կառավարման հակահամակարգային այսպես կոչված մեխանիզմները: Չզբաղեցնելով որևէ պաշտոն` իշխող քաղաքական ուժի ղեկավարը կարող է դե ֆակտո իրականացնել պետական կառավարում: Դա քաղաքական պատասխանատվությունից փախչելու միջոց է», - ասաց Սարգսյանը:
/p
p
Նրա խոսքով, կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում վարչապետը դառնում է այն քաղաքական ուժի ղեկավարը, որը մեծամասնություն ունի Ազգային ժողովում: Այդ մեխանիզմը միտված է նաև ապահովել քաղաքական ղեկավարների անձնական պատասխանատվությունը:
/p
p
«Դա հատկապես վտանգավոր է, երբ երկրիրը շրջապատված է անբարյացակամ հարևաններով ու դե ֆակտո գտնվում է պատերազմական վիճակում, ինչպես նաև սպառնալիքները չեզոքացնելու նպատակով պետական մոբիլիզացիայի անհրաժեշտության դեպքում, ինչից մենք, ցավոք, ապահովագրված չենք», - ասաց Սարգսյանը:-0-
/p
p
nbsp;
/p