Հայաստանում կարող է «բունտ» հասունանալ` բազմաթիվ քաղաքացիների հաշմանդամության կենսաթոշակից զրկելու համար. թերթ
Հայաստանում 100 հազարից ավելի մարդ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում, ընդ որում` նրանցից 70 հազարը ցմահ թոշակ ստացողներն են, իսկ մնացածն ամեն տարի բուժզննում են անցնում, գրում է «Փաստ» թերթը։
p
bԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/./b Հայաստանում 100 հազարից ավելի մարդ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում, ընդ որում` նրանցից 70 հազարը ցմահ թոշակ ստացողներն են, իսկ մնացածն ամեն տարի բուժզննում են անցնում, գրում է «Փաստ» թերթը։
/p
p
Պարբերականի աղբյուրների տեղեկացմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանն է ներկայացնելու նախագիծ, որով փոխվում են հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու չափորոշիչները:
/p
p
«Բանն այն է, որ դրանք անհամեմատ ավելի խստացվելու են»,– նշվում է գրառման մեջ։
/p
p
Օրաթերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ նախագիծն ընդունվելու դեպքում (իսկ այն անպայման ընդունվելու է), մոտ տասնհինգ հազար մարդ կզրկվի հաշմանդամության թոշակից:
/p
p
«Սա լուրջ խմորումներ կարող է առաջացնել, հազարավոր հիվանդներ հաշմանդամության կարգ չեն ստանա այլևս: Չի բացառվում, որ այս պատճառով Հայաստանում սոցիալական բունտ սկսվի»,– գրում է թերթը, ավելացնելով, որ նախագծի նպատակը բյուջեի փողերի խնայումն է։ -0-
/p
p
nbsp;
/p