Առանց դեղատոմսի և դեղատոմսով դեղերի արագ որոնման համակարգ է գործարկվել Հայաստանում
Հայաստանում գործարկվել է առանց դեղատոմսի և դեղատոմսով դեղերի արագ որոնման համակարգ։
p
bԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/./b Հայաստանում գործարկվել է առանց դեղատոմսի և դեղատոմսով դեղերի արագ որոնման համակարգ։
/p
p
Մարտի 1–ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Դեղատոմսերի ձևերը,nbsp;դեղատոմսեր գրելու,nbsp;դեղեր բաց թողնելուnbsp;(ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով)nbsp;կարգը,nbsp;ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը։nbsp;
/p
p
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700–ը բաց է թողնվում բացառապես դեղատոմսով։
/p
p
Մարտի 1–ից դեղատոմսով վաճառվում են հակաբիոտիկներ, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը, հուլիսի 1–ից դեղատոմսով կվաճառվի նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1–ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության որոշմամբ։
/p
p
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է դեղորայքի ամբողջական ցանկը, որոնք բաց են թողնվելու դեդատոմսով։ Այժմ գործարկվել է մի համակարգ (a target=_blank href=https://mydrugs.am/mydrugs.am/a), որի օգնությամբ կարելի է արագորեն գտնել առանց դեղատոմսի և դեղատոմսով բաց թողնվող դեղերը, պարզապես հարկավոր է նախատեսված դաշտում հայերենով մուտքագրել դեղի անունը։
/p
p
Ըստ կայքում նշված տեղեկատվության, համակարգում տեղ գտած տվյալները տրամադրված են ՀՀ առողջապահության նախարարության կայքից։–0–
/p