Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը նախատեսում են Երևանում բիզնես նախագիծ իրականացնել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի։
p
bԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. /bՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի, գրում է «Հայկական ժամանակը»։
/p
p
Թերթի տեղեկություններով՝ շենք գնելու հետաքրքրություն են ցուցաբերել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:
/p
p
«Վերջիններս քավոր-սանիկական հարաբերություններ ունեն և համատեղ բիզնես պլան են մշակել: Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի 8 հարկանի շենքը ցանկանում են վերածել հյուրանոցի», – նշում են հոդվածի հեղինակները։
/p
p
Այս օրերին գնորդների ներկայացուցիչները շենքի առաստաղի բարձրությունն են չափում և այլ ուսումնասիրություններ իրականացնում:
/p
p
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կարող է տեղափոխվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Վարչական շրջանում անբարեկարգ մի շենք կա, որը նախատեսել են նախարարության համար:
/p
p
Միաժամանակ, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը չի հաստատել նման տեղեկատվությունը։
/p
p
«Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:nbsp;
/p
p
Եթե նման բան տեղի ունենա, մենք անմիջապես կիրազեկենք մեր լրատվամիջոցներին, անհոգ եղեք, առավել ևս, որ նման գործընթացներն իրականացվում են կառավարության որոշման համաձայն»,– նշել է Սահակյանը։
/p
p
Թերթի այն դիտարկմանը,nbsp;թե մեր նշած լուրն այս պահին չի համապատասխանում իրականությանը, նշանակո՞ւմ է, արդյոք, որ չի բացառվում հաջորդ պահին համապատասխանի,nbsp; պետական գույքի կառավարման վարչության պետն արձագանքել է. «Ես երբևիցե ոչինչ չեմ բացառում, դրա համար ասում եմ, որ դեռևս նման բան գոյություն չունի»:
/p
p
Բացի ՏՄՄՊՀ-ից և նախարարությունից նույն շենքում է տեղակայված «Նասդաքnbsp;օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ն։–0–
/p