Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
![Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար](http://arka.am/upload/resize_cache/iblock/4b5/220_165_2/4b5df35cc60c6acb5afff708809ce3cc.jpg)
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն։
p
bԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. /bՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 11:00-ի դրությամբnbsp;ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց։
/p
p
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում։
/p
p
Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
/p
p
Դժվարանցանելի են Մ-11nbsp;ավտոճանապարհիnbsp;Սոթք-Քարվաճառ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը՝ Վայոց Ձորի մարզի կողմից և Ջաջուռի լեռնանցքը:
/p
p
Ապարան-Ծիլքար, Թալին-Լանջիկ, Վանաձոր-Ստեփանավան, Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհներին, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ևnbsp;nbsp;Գեղարքունիքի մարզումnbsp;տեղ-տեղ առկա է մերկասառույց:
/p
p
Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում տեղում է ձյուն:
/p
p
«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեՋ։
/p
p
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էnbsp;բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:–0–
/p