ՀՀ բնապահպանության նախարարությունը կվերահսկի Սևանից հավելյալ ջրառը
ՀՀ բնապահպանության նախարարությունը կվերահսկի Սևանա լճից հավելյալ ջրառը, հայտնել է գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ բնապահպանության նախարարությունը կվերահսկի Սևանա լճից հավելյալ ջրառը, հայտնել է գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը:
Հայաստանի կառավարությունն ուրբաթ նիստի ընթացքում հավանություն էր տվել «Սևանա լճի վերականգնման, պահպանման վերարտադրության և օգտագործման մասին տարեկան և համալիր ծրագիր» օրինագծի փոփոխություններին: Փոփոխություններով առաջարկվում է օրենսդրական մակարդակով թույլատրել Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջրառ կատարելը, որը թույլ կտա լրացնել ոռոգման ջրի պակասը: Սակավ տեղումների պատճառով ջրամբարներում ոռոգման նպատակով հավաքվել է 122 մլն խմ-ով պակաս ջուր, քան 2016 թ-ին:
Փոփոխությունները ենթադրում են, որ օրենքում ամրագրված լճից 170 մլն խմ –ի չափով ջրառը կարող է փոփոխվել` ելնելով սուր տնտեսական անհրաժեշտությունից և արտակարգ իրավիճակների դեպքում:
«Մենք երբեք դեմ չենք եղել 100 մլն խմ ջրառին, սակայն նշել ենք, որ դրա հիմնավորումները պետք է համապատասխանեն օրենքին: Մենք նաև էկոլոգիական գնահատական ենք տվել, որը պահանջվում է կառավարության կողմից օրենսդրական նախագծերի մշակման դեպքում»,– ասել է Մինասյանը։
Նրա խոսքով, բնապահպանական տեսանկյունից Սևանից ջրի հավելյալ ջրառը կարող է բացասաբար անդրադառնալ լճի վրա, այդուհանդերձ, նախօրոք խոսել բացասական ազդեցության մասին ճիշտ չէ:
«Մենք մոնիթորինգ կիրականացնենք, որ անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք»,- հավելել է Մինասյանը:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է վերանայել Սևանի վերաբերյալ օրենսդրությունը:
«Ինչպես գիտեք, Սևանի մասին օրենքն ընդունվել է 2001-2002 թթ, դրանից հետո բավական ժամանակ է անցել, այդ օրենսդրությունը վերանայման կարիք ունի»,-ասաց նախարարը:
2016 թ-ի հունիսի 20-ի տվյալներով, Սևանի մակարդակը 2015 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 16 սմ-ով, իսկ առավելագույն ցուցանիշը արձանագրվել է օգոստոսին` 32 սմ: 2017 թ-ի հուլիսի 20-ի տվյալներով, 2016 թ-ի հուլիսի 20-ի համեմատ բարձրացել է ևս 18-սմ-ով:
Սևանա լիճը Եվրասիայի ամենամեծ բարձրալեռնային լճերից մեկն է, որը տեղակայված է Հայաստանի ուղիղ սրտում` 1914 մ բարձրության վրա: Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք լիճը տարածվում է ավելի քան 70 կմ, իսկ դրա ջրային հայելու մակերեսը հասնում է 1,5 հազար քառակուսի կիլոմետրի:
Լճից սկիցբ առնող միակ աղբյուրը Հրազդան գետն է (Արաքսի վտակը), ընդ որում` նրա մեջ թափվում է 28 գետ, որոնց համախառն ավազանը կազմում է 2776 քառակուսի կիլոմետր: Մինչև 2030 թվիականը լճի մակարդակը կբարձրացվի մինչև օպտիմալ 1903,5 մ:-0-