Պատանի հունահռոմեական ըմբիշները հինգ մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
0
Նովի Սադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 17 Եվրոպայի առաջնությունում այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի անդամ 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը եզրափակիչ գոտեմարտում 10:0 բացահայտ առավելությամբ հաղթեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոեւին ու կանգնեց պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Մարատը իր բոլոր գոտեմարտերն ավարտեց ժամանակից շուտ ու մրցակիցներին այդպես էլ ոչ մի միավոր