ԵՄ-ում եթե տեղյակ լինեն, թե ՀՀ-ից ովքե՞ր են ուզում գնալ Եվրոպա, Եվրոպան կթողնեն եւ կփախչեն Աֆրիկա․ Էդգար Ղազարյան
Եթե ադրբեջանաթուրքական իշխանություններին հաջողվեց Նիկոլ Փաշինյանի միջոցով վերացնել Հայաստանը՝ այդպիսով ուղիղ կապ հաստատելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ակնհայտ է, որ Թուրքիան՝ լինելով Արեւմուտքի դաշնակից, խրախուսելու է Հյուսիսային Կովկասում նոր անջատողական շարժում․ այսօր «Հայելի» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով երեկ Դաղստանում տեղի ունեցածին։ Թուրքիայի հետագա ծրագրերի հիմնական խոչընդոտն,